Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չենք շտապում». նախարարը` Գ. Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների մասին

12:01, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Չենք շտապում». նախարարը` Գ. Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների մասին
     Օրեր առաջ` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում իրականացվող ստուգումներից. ««Չմուծված միլիարդավոր դրամ հարկերի» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ստուգվե՞ց»,- հարցրել էր պատգամավորը: Վարչապետն ասել էր, որ Ֆինանսների նախարարը մայիսի վերջ, հունիսի սկիզբ վերջնական տեղեկանք կներկայացնի արդյունքների մասին:
     Այս հարցով լրագրողներն այսօր դիմել են Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ով եկել էր ԱԺ` մասնակցելու բյուջեի կատարողականի քննարկմանը: Նախարարը նշել է, որ ստուգումները շարունակվում են. «Դրանք միայն ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ տարբեր տեսակի ստուգումների շարք ունենք` չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային մեքենաներ»,- ասել էր նա` հավելելով, որ առաջիկայում արդյունքները կներկայացնի վարչապետին. «Չենք շտապում, կլինեն տվյալները, կներկայացնենք»:
3757 | 1
Facebook