Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բ. Պիպոյանը` «Դպրոցական սնունդ» ծրագրի մասին. «Որևէ կառույցից դեռ պատասխան չենք ստացել»

09:25, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Բ. Պիպոյանը` «Դպրոցական սնունդ» ծրագրի մասին. «Որևէ կառույցից դեռ պատասխան չենք ստացել»
     «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50 000 աշակերտների տալիս է անվճար սնունդ, «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգել էր, որ այդ ալյուրով պատրաստվող սնունդն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պրեմիքսներ, սինթետիկ դեղանյութեր, ֆոլաթթուներ: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասել էր, որ խնդրին գնահատական տալու համար, նախ պետք է ուսումնասիրություններ իրականացվեն իրենց կողմից և գրավոր հարցումներ ուղարկվեն այն կառույցներին, որոնք մասնակից են այս ծրագրին: Այդ օրվանից անցել է մոտավորապես մեկ ամիս: Մեր թղթակիցը Բ. Պիպոյանից փորձեց տեղեկանալ` արդյոք հարցումների պատասխաններն ստացե՞լ են և ի՞նչ փուլում է ուսումնասիրությունը: «Որևէ մեկից պատասխան չենք ստացել: Ուստի պատրաստվում ենք այդ ուղղությամբ մի շարք ուսումնասիրություններ անցկացնել որոշ կառույցներում, որից հետո հանրությանը կիրազեկենք մանրամասների մասին»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
4648 | 0
Facebook