Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը հեռացավ՝ առանց ներկայացնելու բյուջեի կատարողականը

11:48, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Հովիկ Աբրահամյանը հեռացավ՝ առանց ներկայացնելու բյուջեի կատարողականը
     ԱԺ-ում մեկնարկել են «2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա էր նաև վարչապետ Հ. Աբրահամյանը: Նա ոչ միայն չներկայացրեց կատարողականը (ավանդաբար կառավարության ղեկավարն է ներկայացնում), այլև որոշ ժամանակ անց հեռացավ դահլիճից:
     «Որքա՞ն է կազմում Հայաստանի պետական պարտքը»,- դիմելով բյուջեի կատարողականը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին` հարցրեց ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: «Պետական պարտքը 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 441 մլն դոլար: Մենք դեռևս չենք հասել ռիսկային սահմանին, պարտք-ՀՆԱ-ն կառավարելի մակարդակում է»,- ասաց Ջանջուղազյանը:
4702 | 2
Facebook