Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Jerusalem Post»-ը, Օլմերտին մեղադրել են կաշառակերության համար: Աղբյուրը նշում է նաև, որ բացի ազատազրկումը, վարչապետին նաև տուգանք է նշանակվել 150 հազար ամերիկյան դոլարի չափով:
Փաստաբանների խնդրանքով Իսրայելի դատարանը հետաձգել է Օլմերտի դատավճռի ուժի մեջ մտնելը 45 օրով: Մինչ այդ մեղադրյալ կողմը բողոքարկման է նախապատրաստվում:
Դատարանը մեղադրանք է ներկայացրել Օլմերտին առ այն, որ վերջինը Իսրայելի վարչապետ լինելու իր տարիներին՝ 1993-2000-ական թթ., բնակելի տարածքի կառուցման համար Նյու Յորքում բնակվող գործարար Մորիս Թալանսկիից մեծ չափի գումարներ է ստացել և յուրացրել իր անձնական միջոցների համար: