Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պլյուշչենկոյի «Սառցե թագավոր» շոուն լավագույնն է ճանաչվել

17:20, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Պլյուշչենկոյի «Սառցե թագավոր» շոուն լավագույնն է ճանաչվել
     Կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն դարձել է «RuTV» հեռուստաընկերության մրցանակի դափնեկիր։ Նա «Սառցե թագավոր» շոուի շնորհիվ հաղթել է «Լավագույն համերգային շոու» անվանակարգում։
Պլյուշչենկոն այդ անվանակարգում առաջ է անցել «Եվրոտեսիլ»-ի հաղթող Դիմա Բիլանից, ով ներկայացնում էր «33» շոուն և այս տարվա «Եվրոտեսիլ»-ում 2-րդ տեղը զբաղեցրած Պոլինա Գագարինայից, ով ներկայացնում էր «Спектакль» երգը։ Այս անվանակարգում ներկայացված էին նաև EMIN-ը ( «Live» երգով), «Ա Ստուդիո» խումբը («Symphony"A» երգով) և «Վինտաժ» խումբը («Запретный мир» երգով)։
«Շատ հաճելի է նման մրցանակ ստանալ «Սառցե թագավոր» շոուի համար, իսկ ամենակարևորը՝ շատ անսպասելի։ Շնորհակալ եմ բոլորին, ով քվեարկել է իմ օգտին և ով աշխատել է այս շոուի ստեղծման համար։ Յանչի՛կ, (Յանա Ռուդկովսկայա՝ Պլյուշչենկոյի կինը-խմբ.), սիրում եմ քեզ։ Դու ամենահզոր և կրեատիվ պրոդյուսերն ես։ Իսկ ընկերս՝ Եվգենի Ֆինկելշտեյնը, աջակցեց մեզ և անհնարինը հնարավոր դարձրեց»,- գրել է Պլյուշչենկոն՝ «Ինստագրամ»-ում։
5443 | 0
Facebook