Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոյերը գերազանցել է Կանի ռեկորդը

20:05, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Նոյերը գերազանցել է Կանի ռեկորդը
     Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, Գերմանիայի առաջնության վերջին տուրի՝ «Մայնց»-ի դեմ հանդիպումում (2:0) անառիկ պահելով իր դարպասը, նոր ռեկորդ է սահմանել։
«Մայնց»-ի դեմ հանդիպումում գնդակ բաց չթողնելով՝ Նոյերը 20-րդ անընդմեջ հանդիպումում անառիկ է պահել սեփական դարպասն, ինչը մեկ հանդիպումով ավելին է, քան նախորդ ռեկորդը, որը պատկանում է «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանին։ Լեգենդար դարպասապահը 2001/02 մրցաշրջանի 19 հանդիպումներում ոչ մի գնդակ բաց չի թողել։
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն է նվաճել։
7961 | 0
Facebook