Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես է արտադրվում նրբերշիկը

16:03, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Ինչպես է արտադրվում նրբերշիկը

Նրբերշիկն ամբողջ աշխարհի սպառողների կողմից ամենասիրված ու ամենատարածված մսամթերքներից է: Ռուսական «Аргументы и Факты» լրատվականի լրագրողը որոշել է բացահայտել, թե ինչպես է արտադրվում այն ռուսաստանյան մսամթերքի ամենամեծ արտադրամասերից մեկում:

Լրագրողն առանց անհրաժեշտ փորձի, հատուկ կրթության ու առանց բժշկական գրքույկի հեշտությամբ ձեռք է բերել տվյալ երշիկեղենի արտադրամասում աշակերտի հաստիք: Այն արտադրամասում, որտեղ աշխատանքի է անցել լրագրողը, օդի ջերմաստիճանն 8 աստիճանից ցածր է եղել, իսկ աշխատանքային հերթափոխը տևել է 12 ժամ, որի ընթացքում հարկ է եղել պատրաստել 12 տոննա նրբերշիկ: Աշխատակիցը չի կարող լքել աշխատանքը, քանի դեռ չի հանձնել պլանը: Պլանը հանձնելու դեպքում՝ աշխատավարձը կազմում է 19 հազար ռուբլի: Աշխատանքի անցնելուց առաջ ենթադրվում է, որ պետք է ստուգվի նորեկի բժշկական գրքույկը: Բայց նման բան արտադրամասում չի արվել: «Մեկ ուրիշ անգամ: Իսկ այժմ անցեք գործի»,- ասվել է կադրերի բաժնում:

Հաջորդ օրն արդեն լրագրողն աշխատանքի է անցել: Պահեստից նրան անհրաժեշտ համազգեստ են հատկացրել, սակայն այն չի ներառել ձեռնոցներ: Պատճառը պարզ է. աշխատակիցները ձեռնոցներով երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում:
     Աշխատանքի ընթացքում ձեռքերը կարելի է լվանալ արտադրամասի կենտրոնում դրված տաք ջրով լի մեծ տաշտի մեջ: Նույն տաշտի մեջ լվացվում են նաև լաթի կտորները, որոնցով մաքրվում են սարքավորումները և կենդանական աղիները, որ կիրառվում են որոշ նրբերշիկների արտադրությունում:

Չնայած նրան, որ արտադրամասը նրբերշիկի մի քանի տեսակ է արտադրում, բոլոր նրբերշիկների խճողակը նույն է: Տարբեր տեսակի նրբերշիկներն իրարից տարբերվում են միայն գույնով, ինչն էլ արվում է քիմիական ներկերի միջոցով:

Որպես նրբերշիկի հումք օգտագործվում է հավի միս, տավարի ու խոզի մսի մնացորդներ, ճարպ, ջլեր, ոսկորներ ու մի քանի տեսակի քիմիկատներ: Խճողակի մեջ ջուրն ավելացվում է անմիջապես ծորակից:

Հենց այսպիսի տեսք ունի առանց գունանյութերի խճողակը:

Սրանք էլ այն քիմիական նյութերն են, որոնց պարունակությունը համ ու հոտ է տալիս նրբերշիկին:

Այսպես, ամենաթանկ նրբերշիկը համարվում է տավարի մսից պատրաստվածը, այն պարունակում է նվազագույն քանակությամբ տավարի միս ու առավելագույն քանակությամբ քիմիկատներ, այդ թվում՝ նատրիումի գլուտամատ, որն ուժեղացում է համն ու հոտը:

14858 | 3
Facebook