Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ազատություն ռադիոկայան»-ն իր կայքից հեռացրել է Պուտինին քննադատող հոդվածը

15:15, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
«Ազատություն ռադիոկայան»-ն իր կայքից հեռացրել է Պուտինին քննադատող հոդվածը

«Ազատություն ռադիոկայան»-ն իր կայքի ռուսական բաժնից ջնջել է Սանկտ-Պետերբուրգում բնակվող գործարար Մակսիմ Ֆրեյդզոնի հոդվածը, որում վերջինը հանդես է եկել Պուտինի հանդեպ քննադատությամբ:

«Հրապարակումը ջնջված է «Ազատություն ռադիոկայան»-ի զրուցակցի խնդրանքով, ով վախենում է իր անվտագության համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասվում է կայքի այն էջում, որտեղ նախկինում զետեղված է եղել հրապարակումը:

Պետերբուրգցի գործարարի հետ հարցազրույցի տեքստը կայքում հրապարակվել է նախօրեին՝ մայիսի 23-ին: Հարցազրույցի թեմաներից մեկը վերաբերել է 1990-ական թվականներին Սանկտ-Պետերբուրգում տարվող բիզնեսգործունեության մեթոդներին:

Նյութի հրապարակումից մեկ օր աառաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը լոնդոնյան մի թերթից ու ամերիկան ԶԼՄ-ից լրագրողական երկու հարցում է ստացել՝ «դատախազական ոճով» գրված:

Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլում զարմացած են Պուտինի հանդեպ լրագրողական վերաբերմունքի «համակարգայնությունից»: Պեսկովը նաև հավելել է, որ ԶԼՄ-ներում նյութերի հրապարակումից հետո Պուտինի վարչակազմը խմբագրություններին դատի չի տա, քանի որ «չարժի լուրջ վերաբերվել զրպարտություններին»:

8963 | 1
Facebook