Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում 335 մարդ է զոհվել՝ սաստիկ տապի պատճառով

13:33, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Հնդկաստանում 335 մարդ է զոհվել՝ սաստիկ տապի պատճառով

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հնդկաստանում տիրող սաստիկ տապի պատճառով զոհվել է 335 մարդ: Ինչպես հայտնել է «The Times of India»-ն առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էլ ավելի է բարձրանալու: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է երկրի հարավային Անդհրա Պրադեշ և Թելանհանա նահանգներում: Այնտեղ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով ու հավասար է 48 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Այդ նահանգներում միայն 1 օրում ՝ մայիսի 23-ին, 135 մարդ է մահացել: Նրանց մեծ մասը սևագործ բանվորներ են եղել:

Ջերմաստիճանային նախկին ռեկորդը Թելանհանա նահանգում գրանցվել է 1947թ., երբ օդի ջերմաստիճանը հասել է 47,2 աստիճան Ցելսիուսի:

40 աստիճանից բարձր ջերմաստիճանը մարտից հունիս ընկած ժամանակահատվածում սովորական երևույթ է Հնդկաստանի համար:

9239 | 2
Facebook