Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոտեսիլ»-ի հաղթողն իր երգը նվիրել է դպրոցական ավազակությունների զոհերին

12:08, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
«Եվրոտեսիլ»-ի հաղթողն իր երգը նվիրել է դպրոցական ավազակությունների զոհերին

«Եվրոտեսիլ» երգի մրցույթում հաղթանակ տոնած Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովն իր հաղթական երգը՝ «Հերոսները», նվիրել է այն դպրոցականներին, ովքեր ավազակային հարձակումների զոհ են դարձել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երգչի խոսքերով՝ երգը պատմում է դպրոցական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ մի ավազակ կանգնել է իր առջև ու ծաղրել իրեն, ու այդ դեպքից հետո բոլոր համադասարանցիները երես են թեքել իրենից: Բայց հետագայում մեկ այլ դպրոցից մի տղա է եկել ու աջակցել ապագա երգչին: Հենց այդ պատճառով երգի կատարման ընթացքում հայտնվում է մուլտիպլիկացիոն հերոսը՝ Էմ-Փի անունով: «Ես խաղում եմ ևʹ իմ, ևʹ նրա (մուլտիպլիկացիոն հերոսի) դերը»,- ասել է Մոնսը: Նա նաև անկեղծացել է, որ ի սկզբանե չի կարողացել հավատալ, որ ինքն է հաղթել մրցույթում: «Արդյունքները շատ մոտ էին, ես կարծում էի, որ կհաղթի կաʹմ Ռուսաստանը, կաʹմ Իտալիան: Ես այնքան հպարտ ու երջանիկ եմ»,- հայտնել է նա:

7518 | 0
Facebook