Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբաններն սպանել են տասնյակ ոստիկանների ու գրավել ոստիկանական 3 պահակակետ

11:48, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Թալիբաններն սպանել են տասնյակ ոստիկանների ու գրավել ոստիկանական 3 պահակակետ

Առնվազն 10 ոստիկան է զոհվել Աֆղանստանում «Թալիբան»-ի գրոհայինների կողմից ոստիկանական պահակակետերի վրա իրականացրած հարձակումների արդյունքում:

Երկրի հարավի Գիլմեդ նահանգի ղեկավարությունը հայտնել է, որ թալիբանների գրոհին են ենթարկվել 10 պահակակետեր, 3-ն ամբողջությամբ գրավվել են:

Աֆղանսատանի անվտանգության ուժերն ակտիվ հարձակումներ են սկսել թալիբանների դիրքերի ուղղությամբ 3 ամիս առաջ՝ նպատակ ունենալով կանխել նրանց գարնանային ակտիվացումները, քանի որ եղանակների տաքանալուն զուգահեռ, որպես կանոն, ահաբեկիչները նոր ուժով են սկսում հարձակումներն ու ահաբեկչությունները:

Սակայն իշխանական ուժերն առայժմ պարտություն են կրում, քանի որ ոստիկանները վատ են զինված: Բացի այդ, շատ պահակակետերում ոստիկանների թիվը չի բավականացնում, գրում է «ԲիԲիՍի»-ն:

7664 | 0
Facebook