Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խեդիրան հայտարարել է, որ զրկվել է խաղային պրակտիկայից՝ «Ռեալ»-ի հետ պայմանագիրը չերկարաձգելու պատճառով

00:13, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Խեդիրան հայտարարել է, որ զրկվել է խաղային պրակտիկայից՝ «Ռեալ»-ի հետ պայմանագիրը չերկարաձգելու պատճառով
     Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ չի խաղացել մրցաշարի վերջնամասում ոչ թե վնասվածքների, այլ ակումբի հետ գործող պայմանագիրը չերկարաձգելու համար։
Խեդիրան վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մարտի 10-ին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շալկե-04»-ի դեմ հանդիպումում։ Իսկ ամսվա վերջին Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը ակումբի հետո, ինչից հետո ակումբի ներկայացուցիչները նշել են, որ Սամին վերականգնվում է վնասվածքից։
«Ես փոքր վնասվածք ունեի՝ աջ գարշապարիս ցավ, բայց իմ՝ չխաղալու պատճառն այլ էր։ Վնասվածքս լուրջ չէր, ես կարող էի խաղալ։ Ես միշտ զգում էի մարզչի աջակցությունը, սակայն ինձ հասել են տեղեկություններ այն մասին, որ այլևս պետք չեմ և չեմ խաղալու»,- ասել է Խեդիրան։
Նշենք, որ Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը։
7272 | 0
Facebook