Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիա»-ն հրաժեշտ է տվել Կլոպին

21:11, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
«Բորուսիա»-ն հրաժեշտ է տվել Կլոպին
     Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուները հրաժեշտ են տվել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով այսօր գերմանական ակումբի գլխավորությամբ իր վերջին հանդիպումն է անցկացնում։
Նշենք, որ այսօր՝ Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 34-րդ տուրի շրջանակներում «Բորուսիա»-ն հանդիպում էր «Վերդեր»-ի հետ։ Հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Ի դեպ, հանդիպման 42-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտին կլքի «Բորուսիա»-ն։ Թիմը կգլխավորի «Մայնց»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Ավելացնենք, որ Կլոպի գլխավորությամբ դորտմունդցիները երկու անգամ հաղթել են Բունդեսլիգան, ինչպես նաև 2013-ին դուրս են եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ։
8811 | 0
Facebook