Խնդրում ենք սպասել...

Միջազգային

65-ամյա կինը քառյակ է լույս աշխարհ բերել

16:11, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
65-ամյա կինը քառյակ է լույս աշխարհ բերել

Բեռլինում 65-ամյա Աննեգրետ Ռաունիգքը երեկ՝ մայիսի 22-ին լույս աշխարհ է բերել 3 տղա և 1 աղջիկ՝ դառնալով ներկա դրությամբ քառյակ լույս աշխարհ բերած աշխարհում ամենատարեց կինը: Ինչպես գրում է «Welt»-ը, երեխաները ծնվել են նախատեսված ժամկետից ավելի շուտ ու գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ:
     Առաջինը ծնվել է աղջիկը, որին կնքել են Նեետա անվամբ: Նա լույս աշխարհ է եկել 655 գրամ քաշով և 30 սմ հասակով:

Աղբյուրը նշում է, որ հղիությունն անցել է շատ ավելի հաջող, քան բժիշկները նախատեսել էին, և կնոջ մոտ որևէ խնդիր չի առաջացել: Ռուսերենի և անգլերենի ուսուցչուհի Աննեգրետը նշել է, որ երեխա ունենալու որոշումը կայացրել է, երբ իր փոքրիկը՝ Լեյլան ասել է, որ եղբայր կամ քույր է ուզում:

Հաղորդվում է նաև, որ կինն արհեստական բեղմնավորում է արել Ուկրաինայում: Մինչ այդ բժիշկները նախազգուշացրել են կնոջը, որ որոշումը կարող է ռիսկային դառնալ կյանքի համար:
9775 | 2
Facebook