Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել

15:21, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել

Նախարարությունը զգոնությունը չի թուլացնում:
     Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։ Մյուսների առողջական վիճակը բավարար է։ Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։

Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։
     Այսօր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքին։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որևէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։
     Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։

Նախարարությունը զգոնությունը չի թուլացնումԱրմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նո...

Posted by Anahit Haytayan on Saturday, May 23, 2015
3396 | 0
Facebook