Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հայկոն` «Genealogy» խմբից սպասելիքների մասին

17:21, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Հայկոն` «Genealogy» խմբից սպասելիքների մասին
     «Եվրոտեսիլ 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն այսօր՝ մայիսի 23-ին եզրափակիչ փուլում հանդես կա 6-րդ համարի ներքո:
     Իսկ մինչ այդ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է Հայկոյի հետ, ով Հայաստանը «Եվրոտեսիլ»-ում ներկայացրել էր 2007 թվականին. «Շատ եմ սիրում մեր թիմին, շատ ուրախ եմ, որ այս տարվա մասնակիցները հավաքվել են աշխարհի տարբեր կետերից: Երկրպագում եմ նրանց, ուզում եմ և տեսնում եմ նրանց առաջին տեղում: Բոլորն էլ այդպես պետք է մտածեն, որ մեր թիմը հաղթական տրամադրված բարձրանա բեմ»:
     «Եվրոտեսիլը» համարելով անկանխատեսելի մրցույթ՝ Հայկոն չկարողացավ պատասխանել, թե իր կարծիքով` ո՞ր հորիզոնականում կհայտնվենք:
     «Շատ հավանել եմ բեմադրությունը, գրաֆիկան, հայկական մոտիվները շատ գեղեցիկ են, քարտեզը, որ յուրաքանչյուրն իր կետին կանգնում է, տպավորիչ է: Գեղեցիկ է նաև նրանց տեսքը, հագուստների գույնը: Ինգայի վարպետությունն էլ երևում է»:
     Երգիչն առանձնացրեց նաև «Եվրոտեսիլ»-ին մասնակցող այն երկրների ներկայացուցիչներին, որոնց կատարումներն իրեն դուր են եկել. «Շվեդիան եմ հավանել, շատ գեղեցիկ գրաֆիկա էր, երգն էլ լավն էր, Էստոնիան և Իտալիան էլ լավն էին: Շատ դուր եկավ նաև Պոլինա Գագարինայի ելույթը»:
4675 | 1
Facebook