Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան «Թուրքական հոսք»-ի շահագործման համար նոր ժամկետ է նշել

14:16, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Անկարան «Թուրքական հոսք»-ի շահագործման համար նոր ժամկետ է նշել

Թուրքիան ակնկալում է «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը ոչ շուտ, քան 2017-ին: Ինչպես հաղորդում է «Գազետա»-ն, այս մասին հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

«Այսօր երևի թե ճիշտ չի լինի որպես գազամուղի շահագործման մեկնարկի ամսաթիվ նշել 2016 կամ 2017 թվականը»,- նշել է Յարդըմը:

Յարդըմի խոսքերով՝ Անկարան և Մոսկվան դեռևս չեն կարողացել շինարարության շուրջ վերջնական համաձայնության գալ: Բացի այդ՝ վերջինը հավելել է, որ այս պահին գազատարի վերաբերյալ պետությունների միջև հստակ որևէ համաձայնագիր չկա, սակայն «Թուրքական հոսք»-ը կառուցելու հստակ ցանկություն են հայտնել թե՛ ռուսական և թե՛ թուրքական կողմը:
4295 | 1
Facebook