Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանը` Հայկազ Բարսեղյանի մահվան մասին

14:06, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Սեյրան Օհանյանը` Հայկազ Բարսեղյանի մահվան մասին
     Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքին՝ ՀՀ Պաշտպանության նախարարն ասել է. «Հիմնական գործընթացն այժմ իրավական դաշտում է: Անընդհատ համագործակցում ենք իրավական ոլորտի մեր գործընկերների հետ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցն իր վերջնական և արդար ավարտին հասնի: Այն մարդիկ, ովքեր իրականացրել են, պատժվելու են: Ես իրավապահներին հարց եմ տվել` որևէ խոչընդոտ կա՞, որևիցե մեկը փորձե՞լ է կողքից ազդեցություն ունենալ... Որևէ մեկը չի փորձել մտնել խնդրի մեջ, ու ես հետևողական եմ լինելու այդ հարցում»:
     Խոսելով ՊՆ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ու դրա արդյունքների մասին` Սեյրան Օհանյանը նշել է. «Կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարն իրականացվում է ծրագրային առումով, մշակվել է ծրագիր` միջազգային կառույցների աջակցությամբ, իսկ բացահայտումների մեծ մասն ինքներս են անում: ՊՆ-ն ապացուցել է, որ զարգացող կառույց է, հենվելով դրականի վրա` ապահովում է առաջընթաց, բացթողումները բացահայտում է ու փորձում վերացնել»:
7848 | 2
Facebook