Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջին զանգ». ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 մեքենա

12:41, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
«Վերջին զանգ». ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 մեքենա
     «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել տրանսպորտային 158 միջոց, որից 45-ը` Երևանում, 113-ը մարզերում:
     58 ավտոմեքենա վարել են անչափահասները,
     39 վարորդներ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում,
     61 ավտոմեքենայի վարորդներ երթևեկել են այլ խախտումներով և առանց համապատասխան փաստաթղթերի:
     Նշված ժամանակահատվածում, «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում, մարմնական վնասվածքների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:
8914 | 1
Facebook