Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արգամ Աբրահամյանը մնացել է առանց մրցակցի

12:10, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Արգամ Աբրահամյանը մնացել է առանց մրցակցի
     Արտաշատի քաղաքապետի` հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ՀՀ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը մնացել է առանց մրցակցի: Ասում են` ինքնաառաջադրված Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») հանել է թեկնածությունը: Շատերին զարմացրել է նրա` պայքարի կեսից հետ կանգնելը, և այն, որ Ղազարյանը սկսել է ջերմ խոսքեր ասել վարչապետի որդու մասին ու սա այն դեպքում, երբ երկու ընտանիքների միջև առկա են լարված հարաբերություններ. խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի մասին է (2010-ին Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծել էին Ղազարյանի տաքսի ծառայության վարորդներին, այրել մեքենաները, կրակ բացել Ղազարյանների տան վրա, որից հետո «Գազի Հովոյի» որդին կրակել էր Հովիկ Աբրահամյանի եղբորորդու մեքենայի վրա):
     Ասում են` այժմ կամ նրանք հաշտվել են ու պայմանավորվածության եկել, կամ ճնշումներ են եղել Ղազարյանի նկատմամբ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13596 | 11
Facebook