Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Համաներման հարցը դարձյալ օրակարգում է. «Հրապարակ»

11:21, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Համաներման հարցը դարձյալ օրակարգում է. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ի տեղեկացմամբ` մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: «Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում ևս թեման ակտիվացել է: Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին նման հարց չի քննարկվում, քանի որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո քիչ ժամանակ է անցել: «Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, համաներումը պետք է անսպասելի և անակնկալ լինի»,-լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշում էր մեր զրուցակիցը: Նշենք, որ նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խառնել էր խաղաքարտերը»։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
5654 | 1
Facebook