Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ հարաբերությունների հարցում

19:10, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
ԵՄ-ն փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ հարաբերությունների հարցում
     Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ հետագա հարաբերությունների հարցում և որ Հայաստանը ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների յուրահատուկ ձևաչափ ունի:
     Անդրադառնալով Բելառուսին` Տուսկը նշել է, որ փոխգործակցության խորացման համար հարկավոր է քայլեր ձեռնարկել նաև Բելառուսի հետ:
    
     Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն անցկացվել է Ռիգայում մայիսի 21-22-ին:
     Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նրանք ընդգծել են տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
4771 | 1
Facebook