Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի նախագահը հորդորել է ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա

17:10, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Ֆրանսիայի նախագահը հորդորել է ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ է ճնշումներ գործադրել Ռուսաստանի ու Դոնբասի անջատականների վրա, որպեսզի Ուկրաինայում պահպանվի հրադադարի ռեժիմը: «Ակնհայտ է, որ հրադադարի ռեժիմն ամբողջովին չի պահպանվում: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է շարունակենք ճնշումներ գործադրել Ուկրաինայի արևելքի ու Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինները հարգեն Մինսկի համաձայնագիրը»,- «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:

8317 | 1
Facebook