Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել մասնակիցներին չքննադատել Ռուսաստանին

17:00, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Լուկաշենկոն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել մասնակիցներին չքննադատել Ռուսաստանին

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սխալ է գագաթնաժողովում քննադատել Ռուսաստանին Ղրիմի համար, այս մասին հաղորդում է «Belarusian News»-ը:

«Մենք այստեղ հավաքվել ենք «Արևելյան գործընկերության» մասնակից-երկրների մասին որոշումներ կայացնելու: Եվ ի՞նչ՝ ամեն մի փաստաթղթում քննադատության է ենթարկվում Ռուսաստանը: Մենք միշտ նշել ենք, որ «Արևելյան գործընկերություն»-ը չպետք է ուղղված լինի որևէ մեկի դեմ: Ուստի կարծում եմ նաև, որ այստեղ չպետք է քննադատել Ռուսաստանին թեկուզ նաև Ղրիմի հարցի համար, քանի որ Ռուսաստանը ոչ ներկա է այստեղ և ոչ էլ, առավել ևս, «Արևելյան գործընկերության» անդամ է հանդիսանում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

8278 | 1
Facebook