Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անչելոտին ցանկանում է գլխավորել «Միլան»-ը

00:10, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Անչելոտին ցանկանում է գլխավորել «Միլան»-ը
     Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է կրկին վերադառնալ Ա Սերիա։ Ինչպես հայտնում է հեղինակավոր «gazzetta» պարբերականը՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը որոշել է վերադառնալ Իտալիա։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Անչելոտին օրերս լքելու է «Ռեալ»-ը։ Հիմա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է երկու հիմնական թեկնածություններ՝ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսի։ Վերջինը Մադրիդ տեղափոխվելու նախնական համաձայնություն արդեն տվել է, սակայն Կլոպի թեկնածությունը մամուլում ավելի շատ է քննարկվում։
Նշենք, որ «Ռեալ»-ի հետ պայմանագիրը լուծելու համար Անչելոտին կստանա 3,5 մլն եվրո։ Բացի այդ, «Միլան»-ը իտալացի մասնագետին առաջարկում է 4 տարվա պայմանագիր՝ ստանալով նախնական համաձայնություն։
Հիշեցնենք, որ Անչելոտին արդեն աշխատել է «Միլան»-ի հետ 2001-ից 2009 թվականներին՝ ակումբի հետ երկու անգամ նվաճելով Չեմպիոնների Լիգայի գավաթը։
8110 | 1
Facebook