Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիարդատեր Սորոսը կանխագուշակել է Երրորդ համաշխարհային պատերազմի սցենարը

16:10, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Միլիարդատեր Սորոսը կանխագուշակել է Երրորդ համաշխարհային պատերազմի սցենարը

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծիք է հայտնել, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև շահերի բախման դեպքում՝ Երրորդ համաշխարհային պատերազմն ուղղակի անխուսափելի կդառնա: Ըստ Սորոսի՝ այդ սցենարը կարող է կյանքի կոչվել այն դեպքում, երբ Չինաստանը կենտրոնացնի իր տնտեսությունը միայն ներքին կարիքների համար և կրճատի արտահանումը: Այդ դեպքում Պեկինն արտաքին հակամարտության կարիք կունենա՝ իշխանությունն իր ձեռքում պահելու համար:

Պատերազմի սկիզբը կարող է դառնալ Միացյալ Նահանգների որևէ դաշնակցի՝ օրինակ՝ Ճապոնիայի ու Չինաստանի միջև ծագած որևէ հակամարտություն: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը պետք է զգալի զիջումներ անի Չինաստանին, մասնավորապես, պետք է թույլատրի, որ յուանը ներմուծվի Արժույթի միջազգային հիմնադրամի արժութային զամբյուղ, սակայն այդ դեպքում չինական արժույթը լուրջ մրցակից կդառնա դոլարին:

Ի պատասխան դրա՝ Չինաստանը պետք է սեփական տնտեսությունն ստեղծի: Ըստ Սորոսի՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի կնքումը դժվար լուծելի խնդիր է, սակայն այլընտրանքն ավելի խրթին է: «Հակառակ դեպքում՝ Չինաստանը կարող է քաղաքական ու ռազմական դաշինք կնքել Ռուսաստանի հետ, ու այդ պարագայում համաշխարհային նոր պատերազմի սպառնալիքն իրական կդառնա»,- եզրահանգել է Սորոսը:

11887 | 1
Facebook