Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլն արձագանքել է Կոնչիտայի՝ Պուտինին տեսնելու ցանկությանը

15:40, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Կրեմլն արձագանքել է Կոնչիտայի՝ Պուտինին տեսնելու ցանկությանը

Կրեմլում չեն մտածում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կոնչիտայի հետ հանդիպման մասին:

Ինչպես հաղորդում է «Взгляд»-ը, լրագրողների այն հացն, թե ինչ են մտածում Կրեմլում «Եվրոտեսիլ» երգի մրցութի անցած տարվա հաղթող Կոնչիտայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը, Պեսկովը պատասխանել է. «Ես այդ մասին ոչինչ չեմ մտածում»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կոնչիտան ևս մեկ անգամ կրկնել է, որ կցանկնար հանդիպել ՌԴ նախագահի հետ, որպեսզի զգար, թե իրականում ինչ են զգում երկրի ղեկավարները, Պեսկովը նշել էր. «Մենք, իհարկե, զեկուցում ենք ՌԴ ղեկավարին այդ երգի մրցույթի ժամանակ զարգացող իրադարձությունների մասին, սակայն նախագահն այնքան ժամանակ չունի, որպեսզի անձամբ հետաքրքրվի այդ ամենով»:
11017 | 1
Facebook