Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաչ Բերբերյան. «Ի՞նչ եղան բանկերում եղած 70 միլիոնից ավելի գյուղատնտեսական վարկերը»

15:10, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Հրաչ Բերբերյան. «Ի՞նչ եղան բանկերում եղած 70 միլիոնից ավելի գյուղատնտեսական վարկերը»
     «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց բանկերի կողմից գյուղացուն արտարժույթով տրամադրվող վարկերի մասին, որոնք գլխավոր խնդիր են դարձել գյուղացիների համար: Գումարը, որը բանկերին է հատկացնում կառավարությունը, չարաշահվում են բանկերի կողմից. «Բանկերը չարաշահում են վարկային ռեսուրսը, գյուղացու համար ստեղծում բյուրոկրատական քաշքշուկ, արհեստականորեն խոչընդոտում նրա աշխատանքը, որպեսզի գյուղացին վարկը չստանա… Մենք շատ զարմացած ենք բանկերի աշխատանքի վրա, բազմաթիվ գյուղացիներ գալիս, ասում են, թե բանկերը տարբեր տեղեկանքներ են ուզում վարկ տալու համար: Էս մարդիկ էլ վազվզում են, թղթաբանություն հավաքում, տեղեկանքներ տանում, էդքան ծախսերից հետո էլ` վերջում, պարզվում է, որ սև ցուցակում են հայտնվել: Պատճառաբանում են, թե գիտե՞ս ինչ կա, դու արդեն սև ցուցակում ես, էս ինչ թվականին ինչ-որ մեկին երաշխավորել ես»,- ասաց Բերբերյանն` ընդգծելով, որ դա գյուղացու գյուղատնտեսական այս տարվա ամենամեծ հարվածն էր: «Ես զարմանում եմ, թե ո՞ւր են բանկերում եղած 70 միլիոնից ավելի գյուղատնտեսական վարկերը: Ի՞նչ եղան, ախր դա համաշխարհային և մյուս բանկերի ռեսուրսն է: Դե թող մի հատ դա բացահայտեն… Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ ուղղություններով են ծախսվել այդ բանկերի գումարները»,-հարցադրում արեց Բերբերյանը` հորդորելով ստեղծել լուրջ հանձնաժողով և բացահայտել դա: Նրա խոսքով` «միգուցե այդ գումարներով «տաքսի սերվիսների» կամ «անհատ մարդկանց շինարարությո՞ւնն» են ֆինանսավորում, բայց չէ՞ որ դա գյուղատնտեսությանը հատկացված վարկերն են, ի՞նչ իրավունքով են ուրիշ նպատակի համար ծախսում»,- տարակուսեց նա` շեշտելով, որ պետք է լինել հետևողական` այդ վարկերի ճակատագիրը իմանալու համար:
    
3943 | 2
Facebook