Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ 18-ամյա շրջանավարտի ինքնասպանության փորձից

15:20, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Մանրամասներ՝ 18-ամյա շրջանավարտի ինքնասպանության փորձից
     Մայիսի 20-ին Լոռու մարզի «Տաշիր» հիվանդանոց է տեղափոխվել շրջանավարտ, 18-ամյա Բ. Ս.-ն՝ աջ նախաբազկի շրջանի կտրած վերքով:
     ՄԱՄՈՒԼ.am լրտվականի թղթակից հետ զրույցում «Տաշիր» հիվանդանոցի բժիշկ Աշոտ Դումիկյանն ասաց. «Նրա մոտ եղել է մաշկի կտրվածք, կար է դրվել, հիմա նորմալ է»: Ըստ բժշկի՝ նախնական տեղեկություններով՝ աղջիկը սթրեսի մեջ է եղել:
     Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ իրենց մոտ նման ահազանգ եղել է: Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի համաձայն՝ ինքնասպանության փորձի հասցնելու համար: Քանի որ խոսքը մասնավոր կյանքի է վերաբերվում, նշեցին, որ այս փուլում ավել բան ասել չեն կարող:
19009 | 5
Facebook