Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես է կատարվում սրտի փոխպատվաստումը (նյարդերից թույլ մարդկանց՝ չդիտել)

23:08, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Ինչպես է կատարվում սրտի փոխպատվաստումը (նյարդերից թույլ մարդկանց՝ չդիտել)

Սրտի փոխպատվաստումը համարվում է ամենաբարդ ու ամենաթանկարժեք վիրահատություններից մեկը: Ամեն տարի այդ վիրահատության շնորհիվ շուրջ 5000 մարդու կյանք է փրկվում: Սրտի փոխպատվաստումը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ սրտի հիվանդությունը մահացու վտանգավոր է մարդու կյանքի համար: Մարդկային սրտի առաջին հաջողված փոխպատվաստումն իրականացվել է 1967թ., սակայն այդ վիրահատությունից հետո հիվանդն ապրել է ընդամենը 18 օր ու մահացել է թոքերի բորբոքումից: Չնայած նրան, որ վերջին 10-ամյակներում բժշկությունն աննկարագրելի վերելք է ապրել, փոխպատվաստած սրտով հիվանդներն ապրում են միջինը 10 տարի միայն:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որում նկարահանված է սրտի փոխպատվաստման ողջ ընթացքը: (Նախազգուշացում՝ նյարդերից թույլ մարդկանց՝ չդիտել):

15754 | 0
Facebook