Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուորլիքը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը

14:40, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Ուորլիքը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկման հարցով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչի հետ:

«Բանակցություններ՝ Բելգրադում՝ Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Մենք կարող ենք աշխատել միասին՝ միջնորդելու խնդրի խաղաղ կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը:
3133 | 0
Facebook