Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է՝ ԵՄ-ն վերացնի Հայաստանի հետ վիզային ռեժիմը. Լատվիայի ԱԳ նախարար

12:45, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Հնարավոր է՝ ԵՄ-ն վերացնի Հայաստանի հետ վիզային ռեժիմը. Լատվիայի ԱԳ նախարար

Ինչպես հայտնի է, այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անց են կացվում բանակցություններ Եվրոմիության երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերության» երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի միջև: Այսօրվա բանակցություններին ընդառաջ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին: Հարցազրույցի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի՝ արդյոք Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում գնահատական է տրվելու Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանն ու պատրաստ է արդյոք ԵՄ-ն Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացմանը:

Ուկրաինայի հարցում միասնական դիրքորոշման առկայության մասին հարցին անդրադառնալով՝ ատրգործնախարարը նշել է, որ համապատասխան հռչակագրում հաշվի է առնվելու ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ արևելյան գործընկեր երկրների դիրքորոշումը: «Այդ թեման արդիական է և´ Ուկրաինայի, և´ Վրաստանի, և´ Մոլդովայի համար: Մենք նաև չպետք է մոռանանք Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք այնպիսի համաձայնության հասնել, որը կհամապատասխանի բանակցությունների մասնակից բոլոր անդամների ցանկությանը»:

Պատասխանելով այն հարցին, թե չկան արդյոք մտավախություններ, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը կարող է նախադեպ հանդիսանալ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների համար կամ վիրավորել Թուրքիային՝ Ռինկևիչն ասել է. «Մենք վիզային դյուրացման հնարավորություն տալիս ենք գործընկեր բոլոր երկրներին: Բացի այդ, մենք որոշակի առաջընթաց ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Մենք խոսում ենք նաև Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման, այլ ոչ թե ազատականացման մասին: Եթե Հայաստանն ու Վրաստանը ցանկանան և իրականացնեն բոլոր պահանջները, ապա ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում նման հնարավորություն ընձեռնելու հարցում: Չէ՞ որ մենք առանց վիզային ռեժիմ Մոլդովայի հետ արդեն սահմանել ենք»:
5992 | 1
Facebook