Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում օդային հարվածների պատճառով երկու երեխա է զոհվել

12:38, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Սիրիայում օդային հարվածների պատճառով երկու երեխա է զոհվել

ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված հակաիսլամիստական կոալիցիայի՝ Սիրիայում և Իրաքում իրականացված օդային հարվածների հետևանքով քաղաքացիական երկու անձ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Washington Post»-ն, այս մասին պարզ է դարձել շուրջ չորս ամիս տևած հետաքննության արդյունքում:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ 2014թ. նոյեմբերի 5-ին և 6-ին իրականացված օդային հարվածների հետևանքով երկու երեխա է զոհվել:

Հաղորդվում է նաև, որ 2014 թ. օգոստոսից սկսած՝ ԱՄՆ-ը և հակաիսլամիստական կոալիցիան ԻՊ ահաբեկչական զինյալների դիրքերի ուղղությամբ Իրաքում մոտ 2.4 հազար օդային հարված են իրականացրել, իսկ Սիրիայում՝ 1.6 հազար օդային հարված:
6356 | 0
Facebook