Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Հարությունյան. «Իշխանության վերարտադրման հնարավորությունն ավելի մեծ է գործող համակարգի դեպքում, քան փոփոխվողի»

FriPM+04E_+040մայիսիE_մայիսի+0400RմայիսիPM+04_0+0400512_2_81, FriPM+04E_մայիսի+0400RմայիսիPM+04_0+0400512_81 թ.
Գագիկ Հարությունյան. «Իշխանության վերարտադրման հնարավորությունն ավելի մեծ է գործող համակարգի դեպքում, քան փոփոխվողի»
     ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողներին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախագծի 1-3-րդ բաժինների վերաբերյալ կատարված աշխատանքները:
     «Ամսի 18-19-ին Վենետիկի հանձնաժողովի 7 փորձագետներ իրենց կարծիքն էին ներկայացրել նախագծի վերաբերյալ: Նրանք ասել էին, որ հանձնաժողովը հետևողականորեն իրացրել է առաջադրված խնդիրները, որ իրենք տպավորված են, բայց ունեն նկատառումներ: Նկատառումները վերաբերում էին առանձին հոդվածներում սահմանափակման հնարավոր ծավալին, բացարձակ իրավունքների հետ կապված որոշակի ամրագրումներին և ռազմական ու արտակարգ դրության ժամանակ հնարավոր չսահմանափակող իրավունքների շրջանակին»:
     Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն` Գագիկ Հարությունյանն ասել է, որ երկու հանդիպում է եղել ՀՅԴ ու Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցիչների հետ, քննարկվել է նրանց հարցադրումների փաթեթը: Հանդիպում է եղել նաև ԲՀԿ-ականների հետ, նրանք վերապահումով են մոտեցել աշխատանքներին` ասելով, որ բովանդակային քննարկման կմասնակցեն միայն այն բաժինների վերաբերյալ, որոնք այս փուլում կառավարման համակարգին չեն առնչվում:
     Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամկետներին, ՍԴ նախագահն ասել է. «Աշնանը կկարողանանք մեր աշխատանքները ավարտել, իսկ թե դրանից հետո ՀՀ նախագահը քաղաքական լրացուցիչ քննարկում կանի՞, թե՞ ոչ, հավանություն կտա՞, թե՞ ոչ, կվերադարձնի՞ լրամշակման, թե՞ ոչ, դրանով էլ հետագան պայմանավորված կլինի»:
     Լրագրողների դիտարկմանը` Սերժ Սարգսյանը փոփոխությունները կատարում է անձամբ իր վերարտադրման համար, բանախոսը նշել է. «Փորձում եք քաղաքական դաշտ տեղափոխել հարցը: Եթե գործող իշխանությունը նպատակ ունենա, ինչպես ասում եք, վերարտադրության, ապա դրա հնարավորություններն ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխվողի»:
2827 | 2
Facebook