Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա այն օրն է, երբ պատանուն պետք է թևեր տրվեն». Անահիտ Բախշյանի շնորհավորանքը շրջանավարտներին

12:13, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
«Սա այն օրն է, երբ պատանուն պետք է թևեր տրվեն». Անահիտ Բախշյանի շնորհավորանքը շրջանավարտներին

Հանրապետության մոտ 1400 դպրոցում շուրջ 25 հազար շրջանավարտի համար այսօր հնչեց «Վերջին զանգը»:
     «Այն պատանեկության շրջանի փակումն է համարվում և հայտարարում է հաջորդ փուլի բացումը: Սա այն օրն է, երբ պատանուն պետք է թևեր տրվեն, և դա պետք է անի ընտանիքը, դպրոցը, հարևաններն ու բարեկամները»,- իր վերջին զանգը հիշեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ու շնորհավորական խոսքեր հղեց շրջանավարտներին:
     «Իմ հրաշալի շրջանավարտնեʹր, դուք մի սերնդի ներկայացուցիչներ եք, ովքեր ազատության այլ սահմաններ ունեն: Այդ ազատությունը պահանջում է այնպիսիʹ կրթություն, այնպիսիʹ քայլեր, որ դուք ձեր ներսում միշտ իմանաք, թե ի՞նչն է կարելի, ինչը` ոչ, ի՞նչն է բարոյական և թուլատրելի, ինչը` ոչ, ի՞նչը դուր կգա ձեր ընտանիքին»,-ասաց նա և հավելեց. «Ուզում եմ, որ կարողանաք ձեր գլխապտույտը սառույցով շաղախել, չափից դուրս չոգևորվել: Այն, որ այդ տարիքը շատ ոգևորող է, և կարող եք ունենալ գլխապտույտներ, չեմ կասկածում և չեմ այբանում, ուղղակի դրեք ձեր մեջ սանձեր և սիրեք այդ սանձերը: Դրանք ձեզ ամբողջ կյանքում կապահովագրեն շատ սխալներից»,- ամփոփեց Անահիտ Բախշյանը:

4322 | 0
Facebook