Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանության գործով նոր ֆիգուրանտ է ի հայտ եկել

11:22, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Նեմցովի սպանության գործով նոր ֆիգուրանտ է ի հայտ եկել

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նոր ֆիգուրանտ է ի հայտ եկել: Նա Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մուհադինովն է: «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Մուհադինովը քննության կողմից կասկածվում է որպես Նեմցովի սպանության պատվիրատու: Քննչական մարմիններին, սակայն, դեռևս չի հաջողվել գտնել ու հարցաքննել կասկածյալին:

Նեմցովի սպանության գործում մեղադրյալներից մեկի՝ Թեմերլան Էսկերհանովի վկայությամբ՝ ոմն Ռուսիկ 25 միլիոն ռուբլի է խոստացել Նեմցովի սպանության համար:

Հաղորդվում է, որ ավելի վաղ՝ որպես Նեմցովի սպանության պատվիրատու, կասկածվել է ներքին զործերի մայոր, չեչենական ազդեցիկ ընտանիքից սերող Ռուսլան Գերեմեևը, ում ևս իրավապահները դեռևս չեն կարողացել հայտնաբերել: «Կոմերսանտ»-ի տեղեկություներով՝ Գերեմեևը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

7620 | 0
Facebook