Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Արսեն Բաղդասարյանի հետ

11:01, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Արսեն Բաղդասարյանի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են Աղդամի շրջանում ադրբեջանական գերության մեջ հայտնված արցախցի Արսեն Բաղդասարյանին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ»-ն, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ այցի միջոցով ԼՂ ՊԲ պայմանագրային նախկին զինծառայողն ու նրա ընտանիքը տեղեկատվությամբ են փոխանակվել:

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին՝ Աղդամի շրջանում: Դատավարության արդյունքում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Արսեն Բաղդասարյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման:
4045 | 0
Facebook