Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԺԿ «Արևելյան գործընկերության» երկրները համատեղ հռչակագիր են ընդունել. անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին

10:35, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
ԵԺԿ «Արևելյան գործընկերության» երկրները համատեղ հռչակագիր են ընդունել. անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիր են ընդունել, որտեղ նշել են, որ ողջունում են Եվրոմիության և Հայաստանի ներկայացուցիչների ընդհանուր տեսլականը: Այս մասին հայտնվում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով տարածված ԵԺԿհայտարարության մեջ:

Հռչակագրի մեջ ԵԺԿ-ն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ նշելով, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ հանդիսացող երկրներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններին՝ նշելով, որ այդ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ միջոցներով և հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: Հռչակագրում նշվում է, որ կուսակցությունն ակնկալում է նաև, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ:

Կուսակցությունը նաև կոչ է արել Եվրոմիության հետ ասոցացման ուղին չընտրած պետություններին՝ Հայաստանին, Բելառուսին և Ադրբեջանին, այսուհետ անցում կատարել արդեն առանձին ոլորտներում համաձայնագրերի կնքման:
2831 | 0
Facebook