Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շանթ Ոսկերչյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան. «Հիմնադիր խորհրդարան»

10:25, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Շանթ Ոսկերչյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան. «Հիմնադիր խորհրդարան»
     «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ երեկ երեկոյան Երևան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
     «Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից: Նա նաև «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր է:
     Երևան ժամանելու պահից առանց որևէ պատճառաբանության նրա ձեռքից վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նաև ֆրանսիական անձնագիրը: Ամբողջ գիշերվա ընթացքում նրան պահել են սահմանային գոտում և չեն տեղեկացրել իր մուտքն արգելելու պատճառների մասին»:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԽ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նրան իր կամքին հակառակ հետ են ուղարկել Ֆրանսիա Երևան-Փարիզ 08:40-ի չվերթով. «Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին ասել են, թե պատճառը եղել է այն, որ հատուկ կացության կարգավիճակի ժամկետն անցել է: Ասեմ, որ դա պարտադիր չէ մուտք գործելու համար: Այնպես որ, պատճառը նրա քաղաքական հայացքներն են»,- ասաց Վ. Ավետիսյանը:
4098 | 3
Facebook