Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եկեղեցու բացումը՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններից մեկ շաբաթ առաջ. «ՀԺ»

10:05, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Եկեղեցու բացումը՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններից մեկ շաբաթ առաջ. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողությանը: Եկեղեցու կառուցումը սկսվել է 2003-ի մայիսի 25-ից և փաստորեն՝ ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է, որ եկեղեցին, «շատ պատահականորեն», կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես է կոչվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից Կողբ գյուղում կառուցված եկեղեցին: Մի համընկում էլ կա. եկեղեցու օծումը կատարվելու է Արտաշատի քաղաքապետի՝ հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, Արտաշատում առաջադրվել է և բնականաբար ընտրվելու մեծ շանսեր ունի վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Եկեղեցու օծումը կարգին գովազդային առիթ կարող է ծառայել Արգամի համար»,–գրում է թերթը։
     Մանրամասները` թերթի համարում:
4826 | 3
Facebook