Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աբովյանի քաղաքապետի թեկնածուն կտրել է Ծառուկյանի նկարը և հուզիչ նամակի հետ ուղարկել նրան. «Ժամանակ»

09:55, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Աբովյանի քաղաքապետի թեկնածուն կտրել է Ծառուկյանի նկարը և հուզիչ նամակի հետ ուղարկել նրան. «Ժամանակ»

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը բավականին նեղացած է Գագիկ Ծառուկյանից: Նա օրերս մկրատով երկու մասի է բաժանել 15 տարի շարունակ իրենց տան պատից կախված` իր ու Ծառուկյանի համատեղ լուսանկարը, Ծառուկյանի պատկերով հատվածը դրել է ծրարի մեջ ու մի շատ հուզիչ նամակի հետ պատրաստվում է ուղարկել նրան: Իսկ նամակում քաղաքապետի թեկնածուն ցավ է հայտնել, որ որոշ մարդիկ փչացրեցին իրենց` 15 տարվա բարեկամությունն ու ընկերությունը:
     «Նամակում ցավ եմ հայտնել, որ մեր 15 տարվա ընկերությունն այսպես ավարտվեց, որ որոշ մարդիկ դրա շնորհիվ որոշակի հաջողությունների հասան՝ ոտնատակ տալով ու ավերելով իմ կողմից սահուն ռելսերի վրա դրված քաղաքը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Իսրայելյանը:
     Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջադրված թեկնածուն, որին սատարում է նաև ՀՀԿ-ն, և նրա թիմը անհավասար մրցակցային մթնոլորտ են ստեղծել Աբովյան քաղաքում ընտրություններից առաջ: Քարոզարշավը չմեկնարկած` նրանք քարոզարշավ են իրականացնում ամբողջ քաղաքում, շտաբ են բացել, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Իսկ թեկնածուի թիմը, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի գլխավորությամբ, վախի մթնոլորտ է ստեղծում ամբողջ քաղաքում»:
     Մանրամասները` թերթի համարում:

6098 | 2
Facebook