Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»

09:45, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:
     Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժևորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե՞ արժևորման: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին:
     Արժույթի միջազզային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժևորում և օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել և համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի: Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերևս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը»,– գրում է թերթը։
     Մանրամասները` թերթի համարում:

6433 | 0
Facebook