Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ-ը գրավել է հնագույն Պալմիրա քաղաքը. ծայրահեղականները հանցագործներին հանել են բանտից

16:38, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
ԻՊ-ը գրավել է հնագույն Պալմիրա քաղաքը. ծայրահեղականները հանցագործներին հանել են բանտից

ԻՊ զինյալները երեկ իրենց հսկողության տակ են վերցրել 2000 տարվա պատմություն ունեցող Պալմիրա քաղաքը, որի ավերակները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, դեռևս ոչ մի տեղեկություն չկա, սակայն, որ ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն անցել են քաղաքի պատմական կոթողների ոչնչացմանը:

Աղբյուրը նշում է, որ ԻՊ զինյալներն արդեն բանտից ազատ են արձակել իսլամիստ ծայրահեղականներին ու հանցագործներին: Ազատ արձակվածների շարքում կան Լիբանանի 27 քաղաքացիներ: Նրանք կալանքի տակ են եղել ավելի քան 35 տարի։

Պարբերականի փոխանցմամբ՝ համացանցում արդեն հայտնվել են ահասարսուռ լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ծայրահեղականները խմբակային մահապատժի ենթարկում Պալմիրայի բնակիչներին:

Նշենք, որ նրանց վերահսկողության տակ է հայտնվել տեղի ռազմաբազան, բանտն ու սիրիական հատուկ ծառայությունների բաժանմունքի շենքը։
7878 | 1
Facebook