Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Կարմիր գինու օգտակարությունը` նստակյաց կյանք վարողների համար

23:13, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
Կարմիր գինու օգտակարությունը` նստակյաց կյանք վարողների համար
     Կարմիր գինին օգտակար է այն անձանց համար, ովքեր նստակյաց կյանք են վարում ու ֆիզիկական բավարար ակտիվություն չեն ցուցաբերում: Խաղողի կարմիր սորտից պատրաստված գինու բաղադրության մեջ կա ակտիվ և կարևոր բաղադրիչ, որը կոչվում է ռեսվերատրոլ: Այդ նյութը նպաստում է ոչ միայն խոլեստերինի տրոհմանն ու քաղցկեղի կանխարգելմանը, այլև օգնում է պահպանել հավասարակշռությունը երկար նստած մնալուց հետո քայլելու ընթացքում: Բժիշկները շեշտում են, որ անկախ ամեն ինչից` չպետք է չարաշահել ինչպես գինին, այնպես էլ ալկոհոլային որևէ այլ միջոց:
     Մասնագետները նշում են նաև, որ ռեսվերատրոլ բաղադրիչը կօգնի ստանալ դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության, սրտային հիվանդությունների ու Ալցհեյմերի դեմ:
10670 | 0
Facebook