Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվի բազմահարկ շենքի հրդեհը մարված է. հայտնի է զոհերի ու վիրավորների թիվը (լրացված)

14:38, երեքշաբթի, 19 մայիսի, 2015 թ.
Բաքվի բազմահարկ շենքի հրդեհը մարված է. հայտնի է զոհերի ու վիրավորների թիվը (լրացված)

Բաքվի Ազադլիգ պողոտայում բազմահարկ շենքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Զոհերի թիվը 16 է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը մի քանի տասնյակ է: Կա ավելի քան 61 վիրավոր, որոնց՝ հիվանդանոց տեղափոխելու գործընթացը դեռ շարունակվում է:
     Հաղորդվում է, որ հրդեհի ուժգնացման պատճառ է դարձել շենքի երեսպատման համար կիրառված պոլիուրեթանային ծածկույթը, որը դյուրավառ նյութ է և կրակի փոքրիկ օջախը վերածում է ժոշոր հրդեհի: Այդ ծածկույթի պատճառով մի քանի ամիս առաջ Բաքվում և մեկ բազմաբնակարան բազմահարկ շենք էր հրդեհվել:
     Այժմ Բաքվում կա նմանատիպ ավելի քան 800 շենք:

15890 | 4
Facebook