Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում բազմահարկ է այրվում, մարդիկ նետվում են պատուհաններից ու մահանում, զոհերի թիվը հաշվվում է տասնյակներով

12:25, երեքշաբթի, 19 մայիսի, 2015 թ.
Բաքվում բազմահարկ է այրվում, մարդիկ նետվում են պատուհաններից ու մահանում, զոհերի թիվը հաշվվում է տասնյակներով

Բաքվում, Ազադլիգ պողոտայի վրա այրվում է բնակելի բազմահարկ շենք: Հրդեհն սկսվել է շենքի վերին հարկերում և գնալով ուժգնացել: Այժմ այնտեղ աշխատում են մի քանի հրշեջ ջոկատներ, նաև՝ ուղղաթիռներ, սակայն հրդեհը հանգցնել չի հաջողվում: Արդեն հաղորդվում է զոհերի մասին: Հրդեհի առաջին իսկ րոպեներին մի կին կրծքի երեխան գրկած՝ ցած է նետվել վերին հարկերից, 2-ն էլ տեղում մահացել են: Կարճ ժամանակ անց նետվել ու մահացել է նաև տղամարդ: Զոհերի թիվը հաշվվում է մի քանի տասնյակներով, շենքի ներսում դեռ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ծխախեղդ են լինում ու ողջակիզվում: Դեպքի վայրում է նաև Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը:

37028 | 29
Facebook