Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իսպանացի թագավորը թագադրվել է իր ծնվելու օրը

18:05, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Իսպանացի թագավորը թագադրվել է իր ծնվելու օրը

Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-ը ծնվել է 1886-ի մայիսի 17-ին: Հենց այդ օրն էլ, ի հակադրություն եվրոպական բոլոր օրենքների, նրան թագադրել են որպես գործող միապետ: Իհարկե, նորածին-արքան «գահակալել է» միայն ձևականորեն, իսկ միապետի բոլոր պարտավորություններն իրականացրել է նրա մայրը:

Ֆրանսիական «Լա Ֆիգարո» թերթը Ալֆոնսո 13-ին համարել է ամենաերջանիկ ու սիրված միապետը պատմության ողջ ընթացքում: Երբ թագավորը դարձել է 16 տարեկան, նրա չափահաս դառնալը տոնել է ողջ Իսպանիան, անց են կացվել պարահանդեսներ, ցլամարտեր, հանդիսավոր ընդունելություններ և այլն:

Ալֆոնսոն ղեկավարել է մինչև 1931 թվականն, այնուհետև ստիպված է եղել փախչել երկրից հեղափոխականների ճնշման ներքո:

9902 | 0
Facebook