Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թողարկվել են սահմանափակ հնարավորություններով տիկնիկներ՝ հաշմանդամ երեխաների համար

17:03, կիրակի, 17 մայիսի, 2015 թ.
Թողարկվել են սահմանափակ հնարավորություններով տիկնիկներ՝ հաշմանդամ երեխաների համար

Բրիտանացի արտադրողները որոշել են թողարկել տիկնիկներ, որոնք կունենան սահմանափակ հնարավոություններ: Այս տիկնիկները նախատեսված են հաշմանդամ երեխաների համար, որպեսզի նրանք չզգան իրենց մեկուսացած ու հանրությունից վտարված, այլ հասկանան, որ մյուսներից տարբեր լինելը միանգամայն նորմալ երևույթ է:

Այս տիկնիկներն ունեն շարժողական, լսողական խնդիրներ, բնածին մեծ խալ և այլն:
     3D-տպիչի շնորհիվ արդեն թողարկվել են նմանատիպ 3 տիկնիկներ:
     Մեկ տիկնիկի արժեքը կլինի 69 ֆունթ սթերլինգի սահմաններում: Արտադրողները մտադիր են նաև ստեղծել տիկնիկներ՝ ըստ պատվերի: Դա նշանակում է, որ ծնողները կարող են պատվիրել այնպիսի ֆիզիկական արատով տիկնիկներ, ինչպիսի արատներով որ տառապում են իրենց երեխաները:

17186 | 1
Facebook