Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անարդարության դեպքերի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն». վարչապետը` 2015թ. միասնական քննությունների մասին

17:20, շաբաթ, 16 մայիսի, 2015 թ.
«Անարդարության դեպքերի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն». վարչապետը` 2015թ. միասնական քննությունների մասին
     Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել 2015թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն:
     Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն: Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում:
     Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը:
     «2015թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար: 2014թ. այս առումով հանրությունից մեծ դժգոհություն չի եղել, և այս տարի քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն, ամենակարևորը, պետք է հասարակության վստահությունը վերականգնենք»,- նշել է վարչապետը:
     Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2015թ. միասնական քննությունները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և անարդարության յուրաքանչյուր դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
5643 | 1
Facebook