Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաջողված սելֆի անելու երազանքով աղջիկը ողջակիզվել է

16:58, ուրբաթ, 15 մայիսի, 2015 թ.
Հաջողված սելֆի անելու երազանքով աղջիկը ողջակիզվել է

Սելֆիներ անելու մոլուցքն աղջկա մահվան պատճառ է դարձել Ռումինիայում: 18-ամյա աղջիկն ընկերուհու հետ գնացել է երկաթգծի կայարան՝ հենց գնացքի տանիքին սելֆի անելու համար: Գնացքի տանիք բարձրանալուց հետո աղջիկներից մեկը ոտքով պատահմամբ դիպել է էլեկտրալարին: 27 հազար վոլտ հոսանքից աղջիկը տեղում բռնկվել է:

Մյուս աղջիկը, ով 17 տարեկան է եղել, հոսանքի հարվածից ետ է շպրտվել ու ընկել գետնին:

18-ամյա աղջկան մարմնի 50% այրվածքներով հասցրել են հիվանդանոց: Նա այնտեղ մահացել է:

Մյուս աղջկան ևս տեղափոխել են հիվանդանոց. նրա կյանքին վտանգ չի սպառնում:

22313 | 1
Facebook